Եթե ցանկանում էք բուժումը համատեղել հաճելիի հետ, մենք առաջարկում ենք տարբեր ճաշակներին բավարարող բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր և շրջագայություններ։
Բուժման ավարտից հետո բազմաթիվ տարբերակներ է առաջարկվում` երիտասարդացնելու մարմինն ու միտքը և լիարժեք հանգստանալու համար, ինչպիսիք են՝ տարբեր տեսակի մերսումներ, սպա բուժում, հանքային ջրով լոգանքներ` եզակի և ժամանակակից հանգստավայրերում, ինչպես նաև երկիրը ուսումնասիրող շրջագայություններ եւ Հայաստանի գեղեցիկ բնությունը վայելելու տարբեր ծրագրեր։
Կարելի է ընտրել հանգստավայրերի բազմաթիվ տարբերակներից, այդ թվում Արզնիի, Լոռու, Ծաղկաձորի հիասքանչ բնութեան գրկում առողջարանները՝ վերականգնող բուժման համար, այդպիսով համատեղելով հաճելի արձակուրդը բժշկական բուժման հետ միասին:
Մեր առաջնային նպատակն է կենտրոնանալ ձեր ընդհանուր առողջության վրա և պարզապես հանգստանալ: