Էսթետիկ կոսմետոլոգիա/Ուլտրաձայնային կավիտացիա
Ընթացակարգի մասին:

Ուլտրաձայնային կավիտացիան քաշի կորստի համար լավագույն, ժամանակակից, ոչ վիրահատական ​​ապարատային միջամտություններից է, որն իր ազդեցությամբ համեմատելի է վիրաբուժական լիպոսակցիայի հետ: Ցածր հաճախականության ուլտրաձայնային ալիքները ուղղակիորեն ազդում են ենթամաշկային ճարպային հյուսվածքի վրա:

Ուլտրաձայնային ալիքների ազդեցության տակ (30 - 40 կՀց) տեղի է ունենում լիպոլիզ, այսինքն ՝ ճարպային բջիջները մեծանում են չափերով, արդյունքում դրանց թաղանթները ձգվում են եւ պատռվում, իսկ քայքայման արդյունքում դուրս եկած նյութերը՝ տրիգլիցերիդները, ներթափանցելով միջբջջային տարածություն, հեռացվում են բնական ճանապարհով՝ ավշային համակարգի միջոցով։

Արդյունքում մաշկը ձեռք է բերում առաձգականություն և հարթություն, մարմնի ուրվագիծը դառնում է սլացիկ։

Գին:
Յուրաքանչյուր այցելության արժեքը՝ սկսած 10․000 դրամից
Պահանջվող այցելությունների քանակը բաղկացած է:
5 - 6 (5 - 7 օր ընդմիջումով)
Թույլատրելի տարիք։
Սկսած 20 տարեկանից
Ցուցումներ:

Ցելյուլիտ, ճարպային կուտակումներ ազդրերի, որովայնի, հետույքի, մեջքի եւ բազուկի վրա, անհաջող  լիպոսակցիայից առաջացած թերություններ, կրկնակզակի առկայություն։

Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության գաղտնիությունը։


Սկսելու համար կապվեք մեզ հետ.