Կախվածությունների բուժում և հոգեբուժություն/Թմրամոլության Բուժում
Ընթացակարգի մասին:

Թմրամոլությունը թմրանյութերի չարաշահումից առաջացած  ծանր, կրկնվող հիվանդություն է, որն ազդում է մարդու ուղեղի և վարքի վրա և լուրջ վնաս է հասցնում ներքին օրգանների համակարգված աշխատանքին: Այս սահմանումը հազվադեպօրեն է օգտագործվում ժամանակակից բժշկության մեջ եւ փոխարինվել է կախվածության համախտանիշի սահմանմամբ։

Հիվանդության հիմքում  հոգեներգործոն նյութերի օգտագործման հիվանդագին հակումն է: Շատ հաճախ հակումն այնքան ուժեղ է լինում, որ մարդն ի վիճակի չի լինում ինքնուրույն հաղթահարել այն։

Կախվածությունը կարող է լինել ֆիզիկական կամ հոգեբանական: Առաջինը պայմանավորված է մարմնի նյութափոխանակության գործընթացներին մեջ դեղամիջոցի ներգրավվածությամբ: Երկրորդը հոգեներգործոն նյութերի օգտագործումից հետո հիվանդի մոտ առաջացած անհաղթահարելի ցանկության զգացողությունն է։ Թմրամիջոցներ օգտագործողների մեծամասնությունը հիմնականում ունեն թէ՛ ֆիզիկական եւ թէ հոգեբանական կախվածություն, որը պահանջում է բուժման համապարփակ մոտեցում:

Թմրամոլության բուժումն իրականացվում է մասնագիտացված բժշկական կենտրոնում կամ տանը։ Բժշկական կենտրոնը տրամադրում է ստացիոնար և արտահիվանդանոցային բժշկական սպասարկում և հոգեսոցիալական աջակցություն թմրամիջոցներից և այլ հոգեներգործոն նյութերից կախվածություն ունեցող մարդկանց: 

Ցանկացած բժշկական միջամտություն իրականացվում է միայն հիվանդի համաձայնությամբ։

Գին:
Օրական բուժման արժեքը՝ 75.000 դրամ

Փաթեթը ներառում է:

Թմրամոլության բուժում,որը բաղկացած է հետեւյալ փուլերից.

1․ Ախտորոշում. կատարվում է հիվանդի ամբողջական հետազոտություն և մշակվում դեղորայքային բուժման անհատական ​​ծրագիր։ Ախտորոշումը թույլ է տալիս գնահատել օրգանիզմի ընդհանուր վիճակը՝ բացահայտելու համար այս կամ այն ​​միջոցի հակացուցումները։

2․ Թունազերծում (դետոքսիկացիա). թույլ է տալիս մարմնից հեռացնել թմրանյութերը և դրանց քայքայումից առաջացած նյութերը, ինչպես նաեւ՝ նվազեցնել զրկանքային համախտանիշը: Այդ նպատակով հիվանդին ներարկվում են աղային լուծույթներ : Անհրաժեշտության դեպքում կաթիլային բուժմանը ավելացվում են նաեւ հանգստացնող դեղամիջոցներ, վիտամիններ,ինչպես նաեւ ուղեղի աշխատանքը բարելավող դեղամիջոցներ: 

3․ Թմրամիջոցների երկարատև չարաշահման հետևանքով զրկանքային համախտանիշի առաջացման դեպքում ցուցաբերվում են թունազերծումը կայունացնող գործընթացի բուժական միջոցառումներ: Այսուհանդերձ, նշանակված դեղամիջոցները հիվանդին զերծ կպահեն թմրամիջոցներից եւ կբարելավեն մարմնի տարբեր օրգանների աշխատանքները՝ նվազագույնի հասցնելով ֆիզիկական և  հուզական խանգարումները։

4․ Հակաախտադարձային (հակառեցիդիվային) բուժում՝ ափիոնային հակառակորդների միջոցով:

Նպատակը․

  • Երկարացնել ախտադադարը։

* Թմրամոլության բուժում մեկ օրում

(ափիոնային թմրամոլների գերարագ ապաթունավորում)

Ափիոնային թմրամոլների գերարագ ապաթունավորումը ափիոնային թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց օրգանիզմից ափիոնային թմրամիջոցների դուրս բերման նորագույն, արդյունավետ և անվտանգ մեթոդ է։

Մեթոդն իրենից ներկայացնում է 6-8 ժամյա ընդհանուր անզգայացում, որի ընթացքում հիվանդին ներարկվում է ափիոնային ընկալիչների պաշարիչներ (բլոկատորներ)։

Շնորհիվ իր կարճատևության և ցավազրկող հատկության, այն լայնորեն կիրառվում է համաշխարհային պրակտիկայում։

Այն արդյունավետ բայց թանկարժեք միջամտություն է, որն իրականացվում է պարտադիր ռեանիմատոլոգի և անեսթեզիոլոգի մասնակցությամբ։

Առավելությունները․

  • Կարճատևությունը՝ 6-8 ժամ
  • Ցավային զգացողության բացակայությունը (հիվանդը քնած է լինում)
  • Կիրառելիությունը անկախ տարիքային և սեռային պատկանելիությունից, նարկոտիզացիայի ժամանակահատվածից և թմրամիջոցի օրական օգտագործված չափից

Ցուցումները․

  • Ափիոնային թմրամիջոցներից կախվածությունը

Հակացուցումները.

  • Հղիությունը և կրծքով կերակրելը
  • Սուր հոգեկան խանգարումները
  • Ծանր մարմնական հիվանդությունները

Արդյունավետությունը.

  • Երկարատև ախտադադար՝ 70-90% համեմատությամբ (այլ մեթոդների պահով 20-30% համեմատությամբ)

Մեթադոնային Փոխարինող Բուժում․

Այն ափիոնատիպ նյութերից կախվածության բուժման ցավազրկիչ միջոց է, որը նվազեցնում է արյունաստեղծ վարակների տարածման վտանգը, բարելավում՝ հիվանդների ֆիզիկական և հոգեկան առողջությունը, ինչպես նաեւ՝ նվազեցնում հանցավոր վարքագիծը և նպաստում կյանքի որակի բարելավմանը:

Մեթադոնային փոխարինող բուժումը կայունացնում է հիվանդի վիճակը և մեղմացնում զրկանքային համախտանիշը։

Նպատակը․

- Վերացնել կամ, որքան հնարավոր է, մեղմացնել հիվանդագին կախվածությունը ափիոնատիպ  

   նյութերից և դրանց օգտագործումից;

- Նվազեցնել ափիոնատիպ նյութերի առաջացրած առողջական և սոցիալական վնասները;

- Բարելավել կախվածություն ունեցող հիվանդների առողջական վիճակը և կյանքի որակը;

Հոգեբանի Խորհրդատվություն․

Հոգեներգործոն նյութերից կախվածություն ունեցող հիվանդին տրամադրվում է նաեւ անհատական ​​հոգեբանական խորհրդատվություն՝ արտահիվանդանոցային բուժման հետ համատեղ: Տրամադրվող հոգեսոցիալական աջակցության մեջ ներգրավված են նաև հիվանդի ընտանիքի անդամները։ Խորհրդատվության նպատակն է ազդել հիվանդի վրա, որպեսզի նա կարողանա հաղթահարել հոգեբանական կախվածությունը և վերադառնա բնականոն կյանքի:

Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության գաղտնիությունը։

Սկսելու համար կապվեք մեզ հետ.