Կախվածությունների բուժում և հոգեբուժություն/Ալկոհոլային Կախվածության Բուժում
Ընթացակարգի մասին:

Ալկոհոլիզմը ալկոհոլային կախվածությունն է․ նման վիճակի մեջ հայտնված մարդիկ առանձնապես անկարող են դադարեցնել ալկոհոլի խմելը և անհակակշռելի կերպով հակված են ալկոհոլային խմիչքներին: Ալկոհոլային կախվածությունից տառապող մարդկանց մոտ ալկոհոլի ընդունման դադարեցման պարագայում կարող է առաջանալ ալկոհոլային զրկանքի (խումարի) համախտանիշ, որը բնութագրվում է հետևյալ ախտանիշներով՝ գրգռվածություն, սրտխփոց, արյան ճնշման բարձրացում, սրտխառնոց, տենդ, փսխում, ցնցումներ: Ալկոհոլիզմով տառապող մարդկանց մոտ ալկոհոլից հրաժարվելը կարող է մահացու լինել, և, հետևաբար, նման մարդիկ պետք է դիմեն մասնագետի օգնության՝ նախքան խմելը դադարեցնելու որոշում կայացնելը:

Ալկոհոլային կախվածության բուժումն իրականացվում է մասնագիտացված մասնավոր բժշկական կենտրոնում  կամ տանը: Բժշկական կենտրոնը տրամադրում է արտահիվանդանոցային բժշկական օգնություն և հոգեսոցիալական աջակցություն՝ ալկոհոլից կախվածություն ունեցող մարդկանց։

Ցանկացած բժշկական միջամտություն իրականացվում է միայն հիվանդի համաձայնությամբ։ 

Գին:
Օրական բուժման արժեքը՝ 35.000 դրամ

Փաթեթը ներառում է:

 

1․ Մարմնի արագ թունազերծում ալկոհոլից

Ալկոհոլից թունազերծումը որակյալ ծառայություն է, որի ընթացքում կատարվում է համապարփակ բժշկական միջամտություն, որն արագացնում է էթանոլի և դրա քայքայումից առաջացած նյութերի դուրսբերումն օրգանիզմից՝ այդպիսով հեռացնելով թունավորումը և վերականգնելով բնական ինքնազգացողությունը։

Բժշկական օգնությունը իրականացվում է տանը և կլինիկայում՝ միջազգային չափանիշներին համապատասխան և փորձառու բժիշկների կողմից։

Ալկոհոլից թունազերծումը կիրառվում է ոչ միայն այն մարդկանց համար, ովքեր առաջին անգամ մեծ քանակությամբ ալկոհոլ են խմում, այլ նաև նրանց համար, ովքեր կանոնավոր կերպով մեծ քանակությամբ ալկոհոլ են օգտագործում: 

Նպատակը․

∙ Ալկոհոլի և դրա քայքայումից առաջացած նյութերի արագ հեռացում մարմնից.

∙ Ալկոհոլի օգտագործման հետևանքով առաջացած վիճակի մեղմացում.

 

 2.  Ալկոհոլային կախվածության բուժում

Ալկոհոլային կախվածության բուժումը բժշկական միջամտությունների շղթա է, որի նպատակն է մարդու մարմնից հեռացնել թունավոր նյութերը, որի շնորհիվ զգալիորեն թեթևանում են զրկանքային ախտանիշները, կարգավորվում է ներքին օրգան համակարգերի աշխատանքը, վերականգնվում են մարմնի բոլոր կենսական աշխատանքները, վերացվում է հիվանդագին կախվածության «ցանկությունը»՝ այդպիսով հիվանդին նախապատրաստելով հետագա բուժման և վերականգնման: Բուժման ընթացքում օգտագործվող դեղամիջոցներն ապահովում են ցավի բացարձակ բացակայություն և բարձր արդյունավետություն։

Յուրաքանչյուր հիվանդի ցուցաբերվում է անհատական մոտեցում; բուժման մարտավարությունը կախված է կախվածության պատմությունից, տարիքից, ընթացիկ առողջական վիճակից և բուժման ընթացքից:

Բուժման միջոցներ.

∙ Դեղորայք;

∙ Անհատական ​​հոգեթերապիա;

∙ Հակալկոհոլային կոդավորում։

Բուժման միջոցի ընտրության ժամանակ հաշվի են առնվում հիվանդի անհատական ​​առանձնահատկությունները, ինչպես նաև նրա բժշկահոգեբանական հետազոտությունների արդյունքները։

Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության գաղտնիությունը։

Սկսելու համար կապվեք մեզ հետ.