Պլաստիկ Վիրաբուժություն/Դեմքի Մաշկի Թելային Ձգում (Ոչ Վիրահատական Ձգում)
Ընթացակարգի մասին:

Դէմքի մաշկի թելային ձգումը ոչ-վիրահատական միջամտություն է հատուկ կենսահամատեղելի օրգանական թելերի օգնությամբ , որոնք տեղադրվում են մաշկի տակ։  Թելերի առկայությունը ոչ միայն խթանում է կոլագենի արտադրությունը տվյալ հատվածում, այլ նաև վերականգնում է մաշկի առաձգականությունը, զգալիորեն վերացնում կնճիռները և երիտասարդացնում մաշկը: Դեմքի մաշկի թելային ձգումը կամ թրեդլիֆթինգը կարելի է կիրառել ճակատի, կզակի, աչքերի շրջանի, շուրթերի,  հոնքերի և այտերի հատվածներում: Թրեդլիֆթինգի արդյունավետության տևողությունը սովորաբար 1-3 տարի է: 

Գին:
Միջամտության փաթեթի արժեքը՝ յուրաքանչյուր թել սկսած 220․000 դրամից
Ընթացակարգի տևողությունը:
30 րոպե - 1 ժամ
Հոսպիտալացում:
Չի պահանջվում
Կլինիկա այցելությունների քանակը:
Միջամտությունից հետո 1 - 2 անգամ
Անզգայացման մեթոդ:
Տեղային
Կարերի հեռացում:
Չի պահանջվում
Ցուցումներ:

Դեմքի մաշկի տարիքային փոփոխություններ, վերին կոպի մաշկի ավելցուկ,  այտային ակոսների առաջացում, դեմքի մաշկի թուլացում, քիթ-շրթային ծալքերի խորացում, դիմային կնճիռների առկայություն, աչքերի շուրջ կնճիռներ, կրկնակկզակի առկայություն, դեմքի ուրվագծի խախտում: 

(Թելային լիֆթինգը խորհուրդ է տրվում 30- 50 տարեկան մարդկանց և կարելի է կրկնել 12 ամիս անց):


Փաթեթը ներառում է:
  • Պլաստիկ վիրաբույժի խորհրդատվություն գեղեցկագիտական միջամտությունից առաջ և հետո;
  • Անզգայացում և ընտրված միջամտությունը;
  • Դեղեր։

Ըստ Ձեր նախընտրության՝ ճամփորդական փաթեթը կարող է ներառել.

  • Հյուրընկալում  Երևանում (հյուրանոց կամ բնակարան);
  • Տեղափոխում օդանավակայան-հյուրանոց (բնակարան)-օդանավակայան;
  • Տեղափոխում հյուրանոց (բնակարան) - կլինիկա - հյուրանոց (ըստ վիրաբույժի նշանակած ժամանակացույցի);
  • Ուղեկցող  օգնականի ծառայություններ;
  • Մասնագիտական թարգմանչական ծառայություններ;
  • Ճանապարհորդական ապահովագրություն;
  • City-tour Երևանի կենտրոնում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
  • Շրջագայություն Երևանի մերձակայքում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
  • Ռեստորանների, թանգարանների, երաժշտական ​​ակումբների (ջազ, հայկական ֆոլկլոր և այլն) ամրագրում։   

Գեղեցկագիտական միջամտության արժեքը կախված է  ​նրա ծավալից, օգտագործվող թելերի  տեսակից և քանակից եւ լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունից։

Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության  գաղտնիությունը։

Սկսելու համար կապվեք մեզ հետ.