Առողջ Սնունդ և Դիետիկա/Առողջ Սննդակարգի Դերը՝ Երեխաների Գիրության Կանխարգելման Գործում
Ընթացակարգի մասին:

Գիրությունը անհատի մարմնում ավելորդ ճարպի կուտակումն է, որը առողջական խնդիրներ է առաջացնում: Մանկության շրջանում գիրությունը անմիջական և ապագա վտանգ է ներկայացնում առողջության: Այնուամենայնիվ, առողջ սննդակարգը վճռորոշ դեր է խաղում ավելորդ քաշ ունեցող երեխաների դեպքում՝ նվազեցնելով քաշի ավելացման արագությունը՝ միևնույն ժամանակ թույլ տալով բնական աճի ու զարգացման: Ծնողները, խնամակալներն ու ուսուցիչները կարող են օգնել երեխաներին պահպանել առողջ քաշը՝ քաջալերելով նրանց զարգացնել առողջ ուտելու սովորություններ, միաժամանակ սահմանափակելով կալորիաներով հարուստ ուտելիքների օգտագործումը: Նրանք կարող են նաև խրախուսել երեխաներին լինել ֆիզիկապես աշխույժ, կրճատել նստակյաց անցկացրած ժամանակը և բավարար քնել:

Գիրություն առաջացնող ազդակներ․

  • Անբավարար ֆիզիկական ակտիվություն
  • Անորակ սննդակարգ
  • Չափից շատ ուտելը
  • Սթրեսի մակարդակը
  • Ձանձրույթ
  • Շրջակա միջավայրի գործոններ (ինչպիսիք են՝ ուտելիքների ավելացված չափաբաժիններ, արագ սննդի և զովացուցիչ ըմպելիքների սպառման ավելացում, եւայլն)

Որո՞նք են Գիրության հետևանքները:

  • Երկրորդ տիպի շաքարային դիապետ
  • Բարձր խոլեստերին
  • Արյան գերճնշում
  • Քնի խանգարումներ
  • Ցածր ինքնագնահատական
  • Ընկճվածություն
  • Վարքագծի եւ սովորելու բարդություններ

Օգնել երեխաներին ձեւավորել առողջ սնվելու սովորություններ`

  • Առատ բանջարեղեն, մրգեր եւ ամբողջական հացահատիկային արտադրանք մատակարարելով,
  • Ցածր յուղայնությամբ կամ անյուղ կաթ կամ կաթնամթերք, պանիր ու մածուն ներառելով սննգակարգի մեջ,
  • Սպիտակուցներից ընտրելով անյուղ միսը, թռչնամիսը, ձուկը, ոսպն ու լոբին,
  • Շատ ջուր խմելը խրախուսելով,
  • Քաղցր ըմպելիքների օգտագործումը սահմանափակելով,
  • Շաքարի և հագեցած ճարպերի սպառումը սահմանափակելով։

Ֆիզիկական ակտիվության առավելությունները (օրական 60 րոպե) ․

  • Ոսկորների ամրացում
  • Արյան ճնշման նվազում
  • Սթրեսի եւ անհանգստության նվազեցում
  • ինքնագնահատականի բարձրացում
  • Քաշի նվազեցում

Որպես ծնող դուք պետք է խուսափեք․

  • Ասել ձեր երեխային «մաքրել իր ափսեները»
  • Պատրաստի սնունդ պատվիրելուց
  • Սննդի ժամը բաց թողնելուց
  • Երեխային աղանդերով պարգեւատրելուց

Որպես ծնող դուք պետք է.

  • Օրվա ընթացքում սննդարար կերակուրներ և նախուտեստներ պատրաստեք
  • Երեխաներին ներգրավեք սննդի պլանավորման և պատրաստման մեջ
  • Քաջալերեք ուտելիք ուտելը ճաշասեղանի վրա, ոչ թե էկրանի հետևում
  • Ուտեք ընտանիքի հետ
  • Առողջ սնունդը դարձնեք գրավիչ
  • Խրախուսեք ձեր երեխային ֆիզիկական ակտիվության ժամանակ
  • Ոչ առողջարար նախուտեստները փոխարինեք տնական առողջարար տարբերակներով

Կարևոր է նշել, որ ՉԻ կարելի երեխաներին քաշը նվազեցնելու սննդակարգ որոշել՝ առանց մասնագետ սննդաբանի խորհրդատվության:

Կապվեք մեզ հետ հիմա և ստացեք Ձեր զավակի առողջական վիճակին եւ նրա մարմնի պահանջներին գիտականօրեն հարմարեցված սննդակարգ։

 

Գին:
Յուրաքանչյուր խորհրդատվություն ամսական սկսած 50 ԱՄՆ դոլարից

Փաթեթը ներառում է:
  • 1 խորհրդատվություն zoom-ի միջոցով

         - 1 Դիետայի պլան

         - Շաբաթական հետեվողականություն (whatsapp)

           50 ԱՄՆ դոլար (1 ամսվա համար)

  • 1 խորհրդատվություն zoom-ի միջոցով

         - 1 Դիետայի պլան

         - Շաբաթական հետեվողականություն (whatsapp)

         - 24/7 աջակցություն (whatsapp)

           60 ԱՄՆ դոլար (1 ամսվա համար)

  • 3 խորհրդատվություն (ամսական 1 խորհրդատվություն zoom-ի միջոցով)

         - 3 Դիետայի պլան

         - Շաբաթական հետեվողականություն (whatsapp)

         - 24/7 աջակցություն (whatsapp)

           160 ԱՄՆ դոլար (3 ամսվա համար)

Սկսելու համար կապվեք մեզ հետ.