Ֆիզիոթերապիա/Ձգման Վարժություններ
Ընթացակարգի մասին:

Ձգման վարժությունները ավանդաբար կազմում են մարմնի մարզումների և վերականգնողական գործընթացի ծրագրի մաս: Նշյալ վարժությունները կարող են բարելավել հոդերի ճկունությունը և շարժումները: 

 Բարելավված ճկունությունը օգնում է․

-Բարելավել ֆիզիկական աշխատունակությունը, 

-Նվազեցնել վնասվածքների առաջացման վտանգը,

-Նպաստել հոդերի շարժմանը իրենց ֆիզիոլոգիական ունակության շրջանակներում,   

-Լավացնել մկանների աշխատանքի արդյունավետությունը։

ՆՇՈՒՄ. բուժման երկու կամ ավելի տեսակներ հաճախ օգտագործվում են միասին որպես համակցված բուժում՝ կախված յուրաքանչյուր հիվանդի վիճակից:

Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության գաղտնիությունը։

Գին:
Համակցված բուժման յուրաքանչյուր այցելության արժեքը՝ 15.000 դրամ
Պահանջվող այցելությունների քանակը բաղկացած է:
10 - 15 (շաբաթական 3 այցելություն՝ օրընդմեջ ընդմիջումով)

Սկսելու համար կապվեք մեզ հետ.