SMAS լիֆթինգը դեմքի ձգման վիրահատական միջամտություն է, որը շտկում է պարանոցի և դեմքի ստորին հատվածի տարիքային կախվածությունը և վերականգնում մաշկի առաձգականությունը և դեմքի օվալը: SMAS-ը (Superficial Muscular Aponeurotic System) դեմքի մակերեսային մկանային ապոնևրոտիկ համակարգն է՝դիմախաղի մկանների շերտը իր շարակցական հյուսվածքի հետ: Այն գտնվում է մաշկի և ենթամաշկային հյուսվածքի տակ: Այն դեմքի և պարանոցի համար ամենակարևոր հենարաններից է: Վիրահատությունն արվում է կախված մաշկը, ավելորդ ճարպն ու այտային ակոսները վերացնելու համար: SMAS լիֆթինգ-ի արդյունավետությունը 7-8 տարի է:
Պլաստիկ Վիրաբուժություն/SMAS լիֆթինգ (դեմքի շրջանաձեւ մկանա-ապոնեւրոտիկ վիրահատական ձգում)
Վիրահատության մասին:
Գին:
Վիրահատության փաթեթի արժեքը՝ սկսած 500.000 դրամից
Վիրահատության մեթոդ:
Դասական
Ընթացակարգի տևողությունը:
2 - 3 ժամ
Հոսպիտալացում:
1 - 3 գիշեր
Կլինիկա այցելությունների քանակը:
Վիրահատությունից հետո 2 - 3 անգամ
Անզգայացման մեթոդ:
Ընդհանուր կամ համակցված
Կարերի հեռացում:
Վիրահատությունից 7 - 12 օր անց
Ցուցումներ:
Դեմքի փափուկ հյուսվածքների տարիքային փոփոխություններ, դեմքի մաշկի թուլացում, քիթ- շրթային արտահայտված ծալքեր, այտային ակոսների առաջացում, կնճիռների առկայություն, դեմքի և պարանոցի փափուկ հյուսվածքների ավելցուկ, դեմքի ուրվագծի խախտում:
(SMAS լիֆթինգը խորհուրդ է տրվում 35- 55 տարեկան մարդկանց և սովորաբար արվում է կյանքի ընթացքում 1 անգամ):
Փաթեթը ներառում է:
- Պլաստիկ վիրաբույժի խորհրդատվություն միջամտությունից առաջ և հետո;
- Նախավիրահատական ախտորոշում (SMAS լիֆթինգի ստանդարտ անալիզների փաթեթ);
- Անզգայացում և ընտրված վիրահատությունը;
- Դեղեր;
- Հոսպիտալացում 1-3 գիշերով:
Ըստ Ձեր նախընտրության՝ ճամփորդական փաթեթը կարող է ներառել.
- Հյուրընկալում Երևանում (հյուրանոց կամ բնակարան);
- Տեղափոխում օդանավակայան-հյուրանոց (բնակարան)-օդանավակայան;
- Տեղափոխում հյուրանոց (բնակարան) - կլինիկա - հյուրանոց (ըստ վիրաբույժի նշանակած ժամանակացույցի);
- Ուղեկցող օգնականի ծառայություններ;
- Մասնագիտական թարգմանչական ծառայություններ;
- Ճանապարհորդական ապահովագրություն;
- City-tour Երևանի կենտրոնում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
- Շրջագայություն Երևանի մերձակայքում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
- Ռեստորանների, թանգարանների, երաժշտական ակումբների (ջազ, հայկական ֆոլկլոր և այլն) ամրագրում։
Վիրահատության արժեքը կախված է վիրահատական միջամտության ծավալից, լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունից, կարերի տեսակից և հիվանդանոցում գտնվելու տևողությունից։
Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության գաղտնիությունը։
Սկսելու համար կապվեք մեզ հետ.