Երկրորդային ռինոպլաստիկան քթի ուղղիչ վիրահատություն է, որը ծառայում է նախորդող ռինոպլաստիկայից հետո քթի ձևը և կամ քթային շնչառությունը բարելավելու համար:
Պլաստիկ Վիրաբուժություն/Երկրորդային Ռինոպլաստիկա (Քթի Կրկնակի Պլաստիկ Վիրահատություն)
Վիրահատության մասին:
Գին:
Վիրահատության փաթեթի արժեքը՝ սկսած 900․000 դրամից
Վիրահատության մեթոդ:
Բաց ռինոպլաստիկա կամ ուլտրաձայնային Պիեզո ռինոպլաստիկա
Ընթացակարգի տևողությունը:
1․5 - 5 ժամ
Հոսպիտալացում:
1 գիշեր
Կլինիկա այցելությունների քանակը:
Վիրահատությունից հետո 2 - 3 անգամ
Անզգայացման մեթոդ:
Ընդհանուր
Կարերի հեռացում:
Վիրահատությունից 7 - 9 օր հետո
Ցուցումներ:
Առաջնային ռինոպլաստիկայի էսթետիկ արդյունքից առաջացած դժգոհություն, դժվարացած
քթային շնչառություն, հոտառության կորուստ, առաջնային ռինոպլաստիկայից հետո նկատելի
սպիներ, կոշտուկների առաջացում, աճառի կամ քթի ոսկորների տձևություն, քթի միջնապատի
անհամաչափություն:
Փաթեթը ներառում է:
- Պլաստիկ վիրաբույժի խորհրդատվություն Վիրահատությունից առաջ և հետո;
- Նախավիրահատական ախտորոշում (Երկրորդային Ռինոպլաստիկայի ստանդարտ անալիզների փաթեթ);
- Անզգայացում և ընտրված վիրահատությունը;
- Դեղեր;
- Հոսպիտալացում 1 գիշերով:
Ըստ Ձեր նախընտրության՝ ճամփորդական փաթեթը կարող է ներառել.
- Հյուրընկալում Երևանում (հյուրանոց կամ բնակարան);
- Տեղափոխում օդանավակայան-հյուրանոց (բնակարան)-օդանավակայան;
- Տեղափոխում հյուրանոց (բնակարան) - կլինիկա - հյուրանոց (ըստ վիրաբույժի նշանակած ժամանակացույցի);
- Ուղեկցող օգնականի ծառայություններ;
- Մասնագիտական թարգմանչական ծառայություններ;
- Ճանապարհորդական ապահովագրություն;
- City-tour Երևանի կենտրոնում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
- Շրջագայություն Երևանի մերձակայքում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
- Ռեստորանների, թանգարանների, երաժշտական ակումբների (ջազ, հայկական ֆոլկլոր և այլն) ամրագրում։
Վիրահատության արժեքը կախված է վիրահատական միջամտության ծավալից, լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունից, կարերից, հիվանդանոցում գտնվելու տևողությունից։
Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության գաղտնիությունը։
Սկսելու համար կապվեք մեզ հետ.