Պլաստիկ Վիրաբուժություն/Ռեդուկցիոն Մամոպլաստիկա (Կրծքերի Փոքրացում)
Վիրահատության մասին:

Ռեդուկցիոն Մամոպլաստիկան հայտնի է նաև որպես կրծքագեղձերի փոքրացման վիրահատություն, որի ժամանակ կրծքերից հեռացվում է ավելորդ ենթամաշկային ճարպային հյուսվածքը եւ ձգվում է առաձգականությունը կորցրած և թուլացած մաշկը՝  ձևավորելով համաչափ եւ գեղեցիկ կրծքեր: Կրծքագեղձի փոքրացման վիրահատությունը բարելավում է կանանց ինքնադրսևորումը եւ թեթևացնում մարմնի շարժումները։

Գին:
Վիրահատության փաթեթի արժեքը՝ սկսած 600.000 դրամից
Ընթացակարգի տևողությունը:
2․5 - 4 ժամ
Հոսպիտալացում:
1 - 3 գիշեր
Կլինիկա այցելությունների քանակը:
Վիրահատությունից հետո 2 - 3 անգամ
Անզգայացման մեթոդ:
Ընդհանուր կամ համակցված
Կարերի հեռացում:
Վիրահատությունից 7 - 14 օր հետո
Ցուցումներ:

Կրծքագեղձերի հիպերտրոֆիա, կրծքագեղձերի կախվածություն, հետծննդաբերական փոփոխություններ, կրծքերի անհամաչափություն, ողնաշարի ցավեր և կեցվածքի փոփոխություն՝ մեծ կրծքերի պատճառով։


Փաթեթը ներառում է:
  • Պլաստիկ վիրաբույժի խորհրդատվություն վիրահատությունից առաջ և հետո;
  • Նախավիրահատական ​​ախտորոշում (Ռեդուկցիոն Մամոպլաստիկայի ստանդարտ անալիզների փաթեթ); 
  • Անզգայացում և ընտրված վիրահատությունը;
  • Դեղեր;
  • Կոմպրեսիոն ներքնազգեստ;
  • Հոսպիտալացում 1-3 գիշերով:

Ըստ Ձեր նախընտրության՝ ճամփորդական փաթեթը կարող է ներառել։

  • Հյուրընկալում  Երևանում  (հյուրանոց կամ բնակարան);
  • Տեղափոխում օդանավակայան-հյուրանոց (բնակարան)-օդանավակայան;
  • Տեղափոխում հյուրանոց (բնակարան) - կլինիկա - հյուրանոց (ըստ վիրաբույժի նշանակած ժամանակացույցի);
  • Ուղեկցող  օգնականի ծառայություններ;
  • Մասնագիտական թարգմանչական ծառայություններ;
  • Ճանապարհորդական ապահովագրություն;
  • City-tour Երևանի կենտրոնում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
  • Շրջագայություն Երևանի մերձակայքում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
  • Ռեստորանների, թանգարանների, երաժշտական ​​ակումբների (ջազ, հայկական ֆոլկլոր և այլն) ամրագրում։

Վիրահատության արժեքը կախված է վիրաբուժական միջամտության ծավալից, լրացուցիչ հետազոտությունների     անհրաժեշտությունից, հիվանդանոցում գտնվելու տևողությունից։

 Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության գաղտնիությունը։

Սկսելու համար կապվեք մեզ հետ.