Էսթետիկ կոսմետոլոգիա/RF լիֆթինգ
Ընթացակարգի մասին:

RF լիֆթինգը ժամանակակից, անցավ, երիտասարդացնող ապարատային միջամտություն է, որն իրականացվում է էլեկտրամագնիսական ալիքների և ռադիոհաճախականության տատանումների միջոցով՝ վերահսկվող խորությամբ և ջերմաստիճանով: RF լիֆթինգը մաշկը երիտասարդացնող լավագույն ոչ վիրահատական ​​միջամտություններից է:

Ռադիոհաճախականության և էլեկտրամագնիսական իմպուլսները, շրջանցելով վերնամաշկը, տաքացնում են մաշկի խորը շերտերը և ենթամաշկային ճարպային հյուսվածքները մինչև 50-60 °C, որի հետևաքով կոլագենի և էլաստինի մանրաթելերը պտտվում և փոքրանում են իրենց սկզբնական երկարության մեկ երրորդով:

Արդյունքում՝ մաշկը ձգվում է, բարելավվում է դեմքի տեսքը եւ վերականգնվում է մաշկի բնական երանգը։Միաժամանակ ակտիվանում է նեոկոլագենեզի մեխանիզմը, բարելավվում է տեղային արյան շրջանառությունը:

Դրական ազդեցությունը պահպանվում է 8-10 ամիս։

Գին:
Յուրաքանչյուր այցելության արժեքը՝ սկսած 27․000 դրամից
Պահանջվող այցելությունների քանակը բաղկացած է:
6 - 12 (1 շաբաթ ընդմիջումով)
Հարմար տարիք։
Սկսած 35 տարեկանից
Ցուցումներ:

Դեմքի և մարմնի տարիքային փոփոխություններ, մաշկի առաձգականության թուլացում, ստորին կոպերի պարկեր, վերին կոպերի մաշկի պտոզ, դեմքի կնճիռներ, ցելյուլիտ, ձգվող նշաններ (ստրիաներ), կրկնակզակ, մարմնի ավելորդ ճարպ:

Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության գաղտնիությունը։


Սկսելու համար կապվեք մեզ հետ.