1. Արտահիվանդանոցային Հոգեբուժական Oգնություն.
- Հոգեբուժի Խորհրդատվություն;
Խորհրդատվությունն իրականացվում է միջազգային չափորոշիչներին համապատասխանող բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից, որի ընթացքում բացահայտվում է հոգեկան առողջության խնդիրը, նշանակվում համապատասխան բուժումն ու մշակվում հետագա բուժման մարտավարությունը։ Քննարկվում են նաև մի շարք ընկերային-հոգեբանական խնդիրներ և առաջարկվում՝ բարենպաստ լուծումներ։
Հոգեբուժի խորհրդատվությունը կատարվում է հոգեկան առողջության կենտրոնում կամ տանը։
- Հոգեթերապևտիկ խորհրդատվություն;
Հոգեթերապևտիկ մոտեցումը արդյունավետ է հատկապես ճնշվածության հետ առնչված նյարդային խնդիրների դեպքում: Այն օգտագործվում է ինչպես ինքնուրույն բուժման, այնպես էլ դեղորայքի հետ համատեղ: Հոգեթերապիան անցկացվում է պարբերական այցերով, որոնց հաճախականությունը որոշվում է մասնագետի և հիվանդի փոխադարձ համաձայնությամբ՝ հաշվի առնելով հոգեկան առողջության խնդիրը և հիվանդի ունեցած առանձնահատկությունները։
- Արվեստի միջոցով բուժում (Art Therapy);
Արվեստի միջոցով բուժումը հոգեկան առողջության և մարդկային ծառայությունների համակցված մասնագիտություն է, որը հոգեթերապևտիկ հարաբերությունների շրջանակներում հարստացնում է անհատների կյանքը՝ եռանդուն արվեստի, ստեղծագործական գործընթացի, կիրառական հոգեբանական տեսության և մարդկային փորձի միջոցով: Արվեստի միջոցով բուժումը արդյունավետորեն ծառայում է բուժման անհատական և հարաբերական նպատակներին: Այն օգտագործվում է մարդկանց ճանաչողական և զգայարանների հետ առնչված աշխատանքները բարելավելու, ինքնագնահատականը և ինքնագիտակցությունը խթանելու, հուզական ճկունությունը զարգացնելու, ինչպես նաեւ ընկերային հմտությունները բարելավելու, տարակարծությունները լուծելու եւ անհանգստությունը նվազեցնելու նպատակով:
Արտ թերապիայի որոշ տեսակներ կիրառվում են հատուկ ստեղծված գրասենյակում։
- Հանձնաժողովի քննարկումներ՝ հոգեկան առողջության վերաբերյալ եզրակացությունների հանգելու համար;
Հանձնաժողովը բաղկացած է 2-3 բժիշկ-մասնագետներից, ովքեր մեկ այցի ընթացքում կատարում են հետազոտություն, որի ընթացքում մանրամասն ներկայացվում և քննարկվում են հիվանդի գանգատները, անամնեստական տվյալները, ինչպես նաեւ հաշվի են առնվում ուղեկցող հիվանդություններն ու նրանց բուժումը։ Այսուհանդերձ, 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան եզրակացություն է կազմվում և մանրամասն հաշվետվություն է տրվում հիվանդին՝ նրա հոգեկան առողջության ընթացիկ վիճակի մասին։
2. Հոգեբուժական օգնություն՝ ցերեկային հիվանդանոցային պայմաններում.
- Բուժում՝ ցերեկային խնամքի պայմաններում;
Ցերեկային բուժումը ներառում է հոգեբուժական օգնության տրամադրում ամենօրյա այցելությունների ընթացքում: Բուժական միջոցառումների մի մասը կազմակերպվում և իրականացվում է հոգեկան առողջության կենտրոնում, իսկ մնացածը, հիվանդի հետ մանրամասն բացատրական աշխատանքից հետո, կազմակերպվում է արտահիվանդանոցային պայմաններում։ Հիվանդին տրվում է անհրաժեշտ դեղորայքը, որը նա ընդունում է տանը՝ նշանակված ժամերին։
- Դիտարկում՝ ցերեկային խնամքի պայմաններում;
Այն իրականացվում է հոգեկան առողջության գնահատումով, դրա վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով։ Դիտարկումն իրականացվում է ցերեկային այցելությունների միջոցով, որոնց ընթացքում տարբեր մասնագետների կողմից դիտարկվում և հետազոտվում է հիվանդի վարքագիծը, իսկ հոգեբանի կողմից իրականացվում է փորձարարական-հոգեբանական փորձաքննություն։ Այս միջոցը հարմար է հատկապես այն հիվանդների համար, ովքեր ապաքինվել են հոգեկան խնդիրներից և ցանկանում են վերանայել իրենց ներկա հոգեկան առողջական վիճակը՝ առանց շուրջօրյա մնալու հոգեկան առողջության կենտրոնում:
3. Հոգեբուժական օգնություն՝ հիվանդանոցային պայմաններում.
- Բուժում՝ հիվանդանոցային պայմաններում;
Հիվանդանոցային պայմաններում բուժումը բարդ գործընթաց է։ Հոգեկան առողջության կենտրոն ընդունվելուց հետո հիվանդը ենթարկվում է անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների, որոնց արդյունքների վրա հիմնվելով՝ նշանակվում է դեղորայքային բուժում։
Այս հանգրվանում ախտորոշվում և բուժվում են մարմնական այն խնդիրները, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչված են հոգեկան առողջության հետ կապված խնդիրների հետ: Հրավիրվում են համապատասխան բժիշկ մասնագետներ, որոնք անցկացնում են խորհրդատվություններ։ Անցկացվում է նաեւ միջմասնագիտական քննարկում-խորհրդատվություն, որի արդյունքում տվյալ հիվանդի համար ընտրվում է բուժման և մոտեցման լավագույն տարբերակը։ Բացի հոգեախտաբանական ախտանիշների վերացումից, կարեւորվում է նաև հիվանդի հոգեբանական և սոցիալական վերականգնումը։
- Հիվանդանոցային պայմաններում իրականացված հետազոտության կարևորությունը;
Հիվանդանոցային պայմաններում հետազոտությունն իրականացվում է բոլոր հիվանդների հոգեկան առողջության վերաբերյալ ճշգրիտ գնահատական տալու նպատակով, որտեղ ախտորոշումը պահանջում է շուրջօրյա բժշկական դիտարկում եւ հսկողություն։ Այս գործընթացին մասնակցում են հոգեբույժներ, հոգեբաններ, նյարդաբաններ և այլ մասնագետներ։
- Հոգեկան առողջության հետ կապված խնդիրների բուժում՝ փոխկապակցված մարմնական և/կամ նարկոլոգիական խնդիրների հետ;
Հոգեկան առողջության խնդիրները հաճախ կապված են լինում կախվածության խնդիրների հետ: Յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելով՝ ախտորոշվում և բուժվում են ինչպես հոգեկան առողջության, այնպես էլ նարկոլոգիական խնդիրները, որին հաջորդում է վերականգնողական շրջանը:
4. Հոգեբանի խորհրդատվություն.
Հոգեբանական աջակցությունն անհրաժեշտ է ոչ միայն բուժման ընթացքում, այլ նաև՝ հետագա վերականգնողական և սոցիալական հարմարվողականության ժամանակ:
Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության գաղտնիությունը։