Առաջնային Ռինոպլաստիկան արվում է քթի չափը, ձևը կամ անհամամասնությունները փոխելու համար՝ դեմքի հետ ներդաշնակության հասնելու նպատակով։ Քթի պլաստիկ վիրահատությունը արվում է նաև վնասվածքից առաջացած տձեվությունները վերականգնելու, բնածին արատը շտկելու կամ շնչառության որոշ դժվարությունները բարելավելու համար: Քթի վիրահատության մեկ այլ տեսակ է սեպտոպլաստիկան: Այս վիրահատությունը հիմնականում արվում է շնչառությունը բարելավելու համար՝ ուղղելով քթի միջնապատը։
Պլաստիկ Վիրաբուժություն/Առաջնային ռինոպլաստիկա (Քթի Պլաստիկ Վիրահատություն)
Վիրահատության մասին:
Գին:
Վիրահատության փաթեթի արժեքը՝ սկսած 450.000 դրամից
Վիրահատության մեթոդ:
Բաց ռինոպլաստիկա կամ Ուլտրաձայնային Պիեզո ռինոպլաստիկա
Ընթացակարգի տևողությունը:
1․5 - 2․5 ժամ
Հոսպիտալացում:
1 գիշեր
Կլինիկա այցելությունների քանակը:
Վիրահատությունից հետո 2 - 3 անգամ
Անզգայացման մեթոդ:
Տեղային կամ սեդատիվ
Կարերի հեռացում:
Վիրահատությունից 7 - 9 օր հետո
Ցուցումներ:
Քթի միջնապատի կորություն, քթի միջնապատի բնածին կամ ձեռքբերովի դեֆորմացիաներ, լայն քթանցքներ, քթանցքների անհամաչափություն, կախված քթածայր, դժվարացած քթային շնչառություն։
Փաթեթը ներառում է:
- Պլաստիկ վիրաբույժի խորհրդատվություն վիրահատությունից առաջ և հետո;
- Նախավիրահատական ախտորոշում (Առաջնային Ռինոպլաստիկայի ստանդարտ անալիզների փաթեթ);
- Անզգայացում և ընտրված վիրահատությունը;
- Դեղեր;
- Հոսպիտալացում 1 գիշերով:
Ըստ Ձեր նախընտրության՝ ճամփորդական փաթեթը կարող է ներառել.
- Հյուրընկալում Երևանում (հյուրանոց կամ բնակարան);
- Տեղափոխում օդանավակայան-հյուրանոց (բնակարան)-օդանավակայան;
- Տեղափոխում հյուրանոց (բնակարան) - կլինիկա - հյուրանոց (ըստ վիրաբույժի նշանակած ժամանակացույցի);
- Ուղեկցող օգնականի ծառայություններ;
- Մասնագիտական թարգմանչական ծառայություններ;
- Ճանապարհորդական ապահովագրություն;
- City-tour Երևանի կենտրոնում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
- Շրջագայություն Երևանի մերձակայքում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
- Ռեստորանների, թանգարանների, երաժշտական ակումբների (ջազ, հայկական ֆոլկլոր և այլն) ամրագրում։
Վիրահատության արժեքը կախված է վիրահատական միջամտության ծավալից, լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունից, կարերից, անզգայացման տեսակից եւ հիվանդանոցում գտնվելու տևողությունից։
Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության գաղտնիությունը։
Սկսելու համար կապվեք մեզ հետ.