Պրեսոթերապիան մերսման ապարատային միջամտություն է, որը հիմնված է սեղմված օդի բարձր ճնշումով մատակարարման վրա՝ հատուկ հագուստների միջոցով: Պրեսոթերապիան անցավ է, հանգստացնում է մարմինը, վերացնում է վերջույթների և մկանների ծանրության զգացումը, առաջացնում է թեթևության, կենսուրախության և թարմության զգացում։
Բուժիչ ազդեցությունը պայմանավորված է հյուսվածքային հեղուկի արտահոսքի արագացմամբ դեպի ավշային համակարգ, կուտակված թույների և բջիջների քայքայման արգասիքների հեռացմամբ, ճարպային բջիջների տարանջատման գործընթացների ակտիվացմամբ և դիմադրողականության բարձրամամբ: