Պլազմաթերապիան կամ պլազմոլիֆտինգը կամ PRP-թերապիան ժամանակակից կոսմետոլոգիայի ամենանոր և ամենաանվտանգ ներարկման միջամտություններից է, որն իրենից ներկայացնում է անհատի աուտոպլազմայի ենթամաշկային ներարկում: Սեփական թրոմբոցիտներով հարուստ պլազման, որը ենթարկվում է ցենտրիֆուգացման, միկրոդոզաներով ներարկվում է գլխի մազածածկ հատվածի, դեմքի, պարանոցի և ազդրերի հատվածում:
Հարստացված պլազմայի ներարկումը ֆիզիոլոգիապես խթանում է կոլագենի արտադրությունը, բարելավում է միկրոշրջանառությունը եւ վերացնում է սպիտակուցի անբավարարությունը հյուսվածքներում: Պլազմաթերապիայի ընթացքը սովորաբար բաղկացած է չորս փուլերից։