Պլաստիկ Վիրաբուժություն/Օտոպլաստիկա (Ականջախեցիների Պլաստիկ Վիրահատություն)
Վիրահատության մասին:

Օտոպլաստիկան վիրահատություն է, որը շտկում է լոշտակությունը, ականջախեցիների անհամաչափությունը, ինչպես նաեւ մեծ ականջաբլթակները՝ զանոնք ներդաշնակելով գլխի ձեւին ու չափին: Նշյալ միջամտությունը, էսթետիկի առընթեր,կարող է իրականացվել նաեւ վերականգնողական նկատառումներով ՝ ականջախեցու վնասվածքների,այրվածքների և տարբեր անհամաչափությունների ժամանակ։

Գին:
Վիրահատության փաթեթի արժեքը՝ սկսած 150.000 դրամից
Ընթացակարգի տևողությունը:
1 ից 2 ժամ
Հոսպիտալացում:
2 ժամից 1 գիշեր
Կլինիկա այցելությունների քանակը:
Վիրահատությունից հետո 2-3 անգամ
Անզգայացման մեթոդ:
Տեղային կամ սեդատիվ
Կարերի հեռացում:
Վիրահատությունից 7 - 10 օր հետո
Ցուցումներ:

 Ականջների նկատելի էսթետիկ դեֆեկտներ՝ լոշտակություն, ականջների անհամաչափություն, ականջախեցիների և ականջաբլթակների դեֆորմացիա և վնասվածքներ։


Փաթեթը ներառում է:
  • Պլաստիկ վիրաբույժի խորհրդատվություն վիրահատությունից առաջ և հետո;
  •  Նախավիրահատական ​​ախտորոշում (Օտոպլաստիկայի ստանդարտ անալիզների փաթեթ);
  • Անզգայացում և ընտրված վիրահատությունը;
  • Ամրացնող վիրակապ;
  • Դեղեր;
  • Հոսպիտալացում 1 գիշերով (կախված ընտրված անզգայացման եղանակից): 

Ըստ Ձեր նախընտրության՝ ճամփորդական փաթեթը կարող է ներառել.

  • Հյուրընկալում  Երևանում (հյուրանոց կամ բնակարան);
  • Տեղափոխում օդանավակայան-հյուրանոց (բնակարան)-օդանավակայան;
  • Տեղափոխում հյուրանոց (բնակարան) - կլինիկա - հյուրանոց (ըստ վիրաբույժի նշանակած ժամանակացույցի):
  • Ուղեկցող  օգնականի ծառայություններ;
  • Մասնագիտական թարգմանչական ծառայություններ;
  • Ճանապարհորդական ապահովագրություն;
  • City-tour Երևանի կենտրոնում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
  • Շրջագայություն Երևանի մերձակայքում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
  • Ռեստորանների, թանգարանների, երաժշտական ​​ակումբների (ջազ, հայկական ֆոլկլոր և այլն) ամրագրում։

Վիրահատության արժեքը կախված է վիրահատական ​​միջամտության ծավալից, լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունից, անզգայացման տեսակից, կարերից, հիվանդանոցում գտնվելու տևողությունից։

Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության գաղտնիությունը։

Սկսելու համար կապվեք մեզ հետ.