Վերտեբրոլոգիայի և ռեաբիլիտացիոն կաբինետում կիրառվում են ողնաշարի խնդիրներ ունեցող մարդկանց բուժմանն ուղղված բժշկության կարևոր ձեռքբերումները։ Մասնավորապես, վերջին սերնդի DRX9000 տեխնոլոգիայի միջոցով վակումային էֆֆեկտի հաշվին կատարվում է ճողվածքների փոքրացում և նյարդաթելերի ազատում ճողվածքի սեղմումից:
Դա միակ տեխնոլոգիան է, որը թույլ է տալիս ողնաշարային ճողվածքները բուժել ոչ վիրահատական եղանակով: Այն ազդում է կոնկրետ տեղային հատվածի վրա, ձգման ուժը և անկյունները վերահսկվում են համակարգիչների միջոցով՝ բանիմաց մասնագետների անմիջական մասնակցությամբ: Եթե վիրահատությունից հետո առաջանում են հիվանդների աշխատունակության հետ կապված խնդիրներ, ապա ճողվածքների այս արդյունավետ, ճշգրիտ և անվտանգ մեթոդով բուժումից հետո հիվանդները լիարժեք կյանքով են ապրում` զերծ մնալով ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակումներից և արագ ապաքինվում:
Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության գաղտնիությունը։