Միկրոդերմաբրազիան էպիդերմիսի վերին կերատինացված շերտի մեխանիկական նուրբ և անցավ պիլինգ է,որն օգտագործում է վակումային վարդակ: Վարդակը պատված է ադամանդի միկրոբյուրեղների ծածկով, որոնք օդի հոսքի ազդեցությամբ մշակում են էպիդերմիսի միայն վերին շերտը, որը չի պարունակում նյարդային վերջավորություններ։
Վակումային վարդակը հանդիսանում է որպես դեմքի լիարժեք մերսման միջոց, խթանում է միկրոշրջանառությունը, հագեցնում է մաշկը թթվածնով, բնականոնացնում է նյութափոխանակության գործընթացները եւ նպաստում է կոլագենի և էլաստինի արտադրությանը: Ադամանդի փոշին հարթեցնում է մաշկը, ձգում է ծակոտիները, նպաստում է կնճիռների և տարիքային բծերի վերացմանը, ինչպես նաև՝ մաքրում մաշկի մակերեսը մեռած բջիջներից: