Մեզոթերապիան բազմաբաղադրիչ թերապևտիկ կոկտեյլի ներմաշկային ներարկումն է, որը պարունակում է հիալուրոնաթթու, վիտամիններ, միկրոէլեմենտներ, ամինաթթուներ, օրգանական թթուներ, բուսական էքստրակտներ, օլիգոէլեմենտներ, լիպոլիտիկներ եւ պեպտիդներ:
Ներարկման խորությունը հասնում է մինչև 3 մմ․ի:
Օգտագործվող կոկտեյլի ընտրությունը կոսմետոլոգը որոշում է անհատապես՝ կախված մաշկի վիճակից եւ տեսակից։ Մեզոթերապիան կիրառվում է դեմքի, մարմնի, ինչպես նաև գլխի մաշկի հատվածում։