Մենտոպլաստիկան (կզակի մեծացում կամ փոքրացում) բարելավում է դեմքի ուրվագիծը՝ փոխելով կզակի ձևը: Կզակի մեծացման ժամանակ օգտագործվում են հատուկ իմպլանտներ,որոնք կզակին հաղորդում են ծավալ և գեղեցկացնում դիմագիծը։ Կզակի փոքրացման ժամանակ վիրաբույժը կատարում է ոսկրապլաստիկական ձեվափոխություն՝ կզակի ոսկորներին հաղորդելով նոր տեսք եւ ամրացնելով հյուսվածքներն ու մկանները, որպեսզի կզակը ստանա նուրբ և դեմքի հետ համահունչ եղող տեսք:
Կզակի Մեծացում (Գենիոպլաստիկա)
Կզակի մեծացման ժամանակ կտրվածքը արվում է բերանի ներսից կամ կզակի տակ։ Իմպլանտի համար ստեղծվում է կիսապինդ սիլիկոնից պատրաստված գրպան, որն այնուհետև տեղադրվում է ծնոտի ոսկորի դիմաց: Տեղադրվելուց հետո իմպլանտն ամրացվում է կարերով:
Կզակի Փոքրացում
Նշյալ գործընթացում վիրաբույժը կտրվածքը անում է բերանի ներսից կամ կզակի տակ: Ավելորդ ոսկորները և/կամ հյուսվածքներն ու մկանները հեռացվում են և կզակի ծայրը ուրվագծվում է ըստ ցանկության` օգտագործելով ոսկրային փորվածք: Որոշ դեպքերում ոսկորի մի հատվածը վերցվում է եւ նորաձև կզակը տեղակայվում ու ամրացվում է: