Զարկերակային գերճնշումը զարկերակային ճնշման քրոնիկ բարձրացումն է։ Այն ախտորոշվում է, եթե արյան ճնշման ցուցանիշը հավասար է կամ ավելի քան 130/80 մմ ս․ս․: Արյան բարձր ճնշման ախտորոշումը սովորաբար հիմնված է առանձին դեպքերում արված երկու կամ ավելի ցուցանիշների միջինի վրա:
Զարկերակային գերճնշման հետ կապված կան մի քանի ռիսկային գործոններ, ինչպիսիք են.
- Տարիքային եւ ժառանգական գործոններ
- Գիրություն
- Գոտկատեղի շրջագծի անբնական չափ
- Աղի հանդեպ զգայնոտություն
- Ծխախոտի օգտագործում
- Ալկոհոլի չարաշահում
- Մրգերի, բանջարեղենի, ընկույզի, կալիումի, կալցիումի ցածր պարունակությամբ սննդակարգ
- Բարձր տարողությամբ հագեցած ճարպերով սննդակարգ
- Որոշ դեղամիջոցներ
- Անբավարար ֆիզիկական ակտիվություն
- Սթրես
- Բորբոքային վիճակ
Զարկերակային գերճնշումը հակակշռելու դիետիկ մոտեցումներ.
- Ուտել ավելի շատ բանջարեղեն և մրգեր:
- Զտված հացահատիկները փոխարինել ամբողջական հացահատիկի հետ:
- Ընտրել յուղազերծ կամ ցածր յուղայնությամբ կաթնամթերք:
- Ընտրել ձուկը, թռչնամիսը և լոբիները իբրեւ սպիտակուցի աղբյուրներ։
- Եփել բուսական յուղերով։
- Սահմանափակել ավելացված շաքար պարունակող մթերքների օգտագործումը, ինչպիսիք են սոդան և քաղցրավենիքը:
- Սահմանափակել հագեցված ճարպերով հարուստ մթերքների օգտագործումը, ինչպիսիք են ճարպոտ միսը, յուղոտ կաթնամթերքը, ինչպես նաեւ կոկոսի և արմավենու յուղերը:
- Նվազեցնել օգտագործվող աղի չափաբաժինը։
- Բարձրացնել կալցիումի, կալիումի և մանրաթելերի օգտագործումը:
Խորհուրդներ՝ նվազ քանակով աղ օգտագործելու համար:
- Կարդալ պիտակները՝ մթերքներում նատրիումի պարունակությունը ստուգելու համար:
- Աղի փոխարեն օգտագործել խոտաբույսեր և համեմունքներ։
- Խուսափել խառը համեմունքներից և համեմունքների խառնուրդներից, որոնք պարունակում են աղ, օրինակ՝ սխտորի աղը:
- Խուսափել վերամշակված մթերքներից (պահածոյացված և սառեցված մթերքներ, պանիրներ, մակարոնեղենի և բրնձի խառնուրդներ, լուծվող հացահատիկ և պուդինգներ, ինչպես նաեւ պահածոյացված միս):
- Օգտագործել թարմ բաղադրիչներ և/կամ մթերքներ՝ առանց աղի:
Կապվեք մեզ հետ հիմա և ստացեք Ձեր առողջական վիճակին եւ Ձեր մարմնի պահանջներին գիտականօրեն հարմարեցված սննդակարգ։