Պլաստիկ Վիրաբուժություն/Լիպոսակցիա (Ավելցուկային Ճարպերի Հեռացում)
Վիրահատության մասին:

Լիպոսակցիան վիրահատական միջամտություն է, որի ընթացքում հեռացվում է կուտակված ավելորդ ճարպը՝ օգտագործելով արտածծման տեխնիկա։ Լիպոսակցիան կիրառվում է որովայնի, կոնքերի, ազդրերի, ձեռքերի վերին մասի, կզակի, պարանոցի և մարմնի այլ հատվածներում:

Լիպոսակցիայից հետո մաշկը ձևավորում է նոր ուրվագիծ, ինչպես նաեվ շտկվում և բարելավվում են մարմնի համամասնությունները: 

Գին:
Վիրահատության փաթեթի արժեքը՝ սկսած 200.000 դրամից (1 զոնա)
Ընթացակարգի տևողությունը:
1 - 5 ժամ՝ կախված զոնաների քանակից
Հոսպիտալացում:
2 ժամից մինչև 1 գիշեր
Կլինիկա այցելությունների քանակը:
Վիրահատությունից հետո 2 - 3 անգամ
Անզգայացման մեթոդ:
Ընդհանուր անզգայացում՝ համակցված տեղայինի հետ
Կարերի հեռացում:
Անհրաժեշտ չէ (օգտագործվում են ինքնաներծծվող թելեր)
Ցուցումներ:

Մարմնի տարբեր հատվածներում ավելորդ ճարպային կուտակումների առկայություն, որը ենթակա չէ շտկման՝ սննդակարգի և սպորտի միջոցով։


Փաթեթը ներառում է:
  • Պլաստիկ վիրաբույժի խորհրդատվություն Վիրահատությունից առաջ և հետո;
  • Նախավիրահատական ​​ախտորոշում (Լիպոսակցիայի ստանդարտ անալիզների փաթեթ); 
  • Անզգայացում և ընտրված վիրահատությունը;
  • Կոմպրեսիոն ներքնազգեստ;
  • Դեղեր;
  • Հոսպիտալացում 1 գիշերով։

Ըստ Ձեր նախընտրության՝ ճամփորդական փաթեթը կարող է ներառել.

  • Հյուրընկալում  Երևանում  (հյուրանոց կամ բնակարան);
  • Տեղափոխում օդանավակայան-հյուրանոց (բնակարան)-օդանավակայան;
  • Տեղափոխում հյուրանոց (բնակարան) - կլինիկա - հյուրանոց (ըստ վիրաբույժի նշանակած ժամանակացույցի);
  • Ուղեկցող  օգնականի ծառայություններ;
  • Մասնագիտական թարգմանչական ծառայություններ;
  • Ճանապարհորդական ապահովագրություն;
  • City-tour Երևանի կենտրոնում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
  • Շրջագայություն Երևանի մերձակայքում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
  • Ռեստորանների, թանգարանների, երաժշտական ​​ակումբների (ջազ, հայկական ֆոլկլոր և այլն) ամրագրում։

Վիրահատության արժեքը կախված է վիրահատական ​​միջամտության ծավալից, ընդգրկված զոնաների քանակից, լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունից, կարերից, հիվանդանոցում գտնվելու տևողությունից։

Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք  բժշկական տեղեկության գաղտնիությունը։

Սկսելու համար կապվեք մեզ հետ.