Ակնաբուժություն/Տեսողության Լազերային Շտկում
Վիրահատության մասին:

Տեսողության լազերային շտկումը LASIK մեթոդով բարձր տեխնոլոգիական վիրահատություն է, որը հնարավորություն է տալիս ձեռք բերելու գերազանց տեսողություն և ընդմիշտ ազատվել ակնոցներից ու կոնտակտային ոսպնյակներից։  

Սա անվտանգ, ցավազուրկ և ճշգրիտ կանխատեսելի վիրահատություն է՝ նվազագույն վերականգողական ժամանակահատվածով: 

Անկախ նրանից թե անձը կարճատես, հեռատես եւ կամ աստիգմատիկ է, նա կարող է ընտրել LASIK վիրահատությունը՝ ակնոցներ կամ կոնտակտային ոսպնյակներ կրելու փոխարեն:

Գին:
Վիրահատության փաթեթի արժեքը՝ 620․000 դրամ
Վիրահատության մեթոդ:
Femto, TransEpi, Supracor
Ընթացակարգի տևողությունը:
10 րոպե
Հոսպիտալացում:
Չի պահանջվում
Կլինիկա այցելությունների քանակը:
Վիրահատությունից հետո 1 անգամ
Անզգայացման մեթոդ:
Տեղային
Կարերի հեռացում:
Չի պահանջվում

Փաթեթը ներառում է:
  • Ակնավիրաբույժի խորհրդատվություն միջամտությունից առաջ և հետո;
  • Անզգայացում և ընտրված վիրահատությունը;
  • Դեղեր։

Ըստ Ձեր նախընտրության՝ ճամփորդական փաթեթը կարող է ներառել.

  • Հյուրընկալում  Երևանում (հյուրանոց կամ բնակարան);
  • Տեղափոխում օդանավակայան-հյուրանոց (բնակարան)-օդանավակայան;
  • Տեղափոխում հյուրանոց (բնակարան) - կլինիկա - հյուրանոց (ըստ վիրաբույժի նշանակած ժամանակացույցի);
  • Ուղեկցող  օգնականի ծառայություններ;
  • Մասնագիտական թարգմանչական ծառայություններ;
  • Ճանապարհորդական ապահովագրություն;
  • City-tour Երևանի կենտրոնում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
  • Շրջագայություն Երևանի մերձակայքում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
  • Ռեստորանների, թանգարանների, երաժշտական ​​ակումբների (ջազ, հայկական ֆոլկլոր և այլն) ամրագրում։

   Վիրահատության արժեքը կախված է լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունից ։

   Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության գաղտնիությունը։

Սկսելու համար կապվեք մեզ հետ.