Ընտրովի Լազերային Տրաբեկուլոպլաստիկան (SLT) համեմատաբար անվտանգ և սովորաբար անցավ լազերային միջամտություն է, որն օգտագործվում է գլաուկոմայով հիվանդների պարագային՝ ներակնային ճնշումը նվազեցնելու և տեսողությունը պահպանելու համար: Այն ընտրողաբար թիրախավորում է պիգմենտ պարունակող բջիջները՝ թողնելով թրաբեկուլյար ցանցի մյուս հատվածները անձեռնմխելի: SLT-ի նպատակն է ապահովել աչքից ավելորդ հեղուկի անխափան արտահոսքը:
Ակնաբուժություն/Գլաուկոմայի Լազերային Վիրահատություն` SLT մեթոդով
Վիրահատության մասին:
Գին:
Վիրահատության փաթեթի արժեքը` 75.000 դրամ
Վիրահատության մեթոդ:
Սելեկտիվ Լազերային Տրաբեկուլոպլաստիկա (SLT)
Ընթացակարգի տևողությունը:
5 րոպե
Հոսպիտալացում:
Չի պահանջվում
Կլինիկա այցելությունների քանակը:
Վիրահատությունից հետո 1 անգամ
Անզգայացման մեթոդ:
Տեղային
Փաթեթը ներառում է:
- Ակնավիրաբույժի խորհրդատվություն միջամտությունից առաջ և հետո;
- Անզգայացում և ընտրված վիրահատությունը;
- Դեղեր։
Ըստ Ձեր նախընտրության՝ ճամփորդական փաթեթը կարող է ներառել.
- Հյուրընկալում Երևանում (հյուրանոց կամ բնակարան);
- Տեղափոխում օդանավակայան-հյուրանոց (բնակարան)-օդանավակայան;
- Տեղափոխում հյուրանոց (բնակարան) - կլինիկա - հյուրանոց (ըստ վիրաբույժի նշանակած ժամանակացույցի);
- Ուղեկցող օգնականի ծառայություններ;
- Մասնագիտական թարգմանչական ծառայություններ;
- Ճանապարհորդական ապահովագրություն;
- City-tour Երևանի կենտրոնում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
- Շրջագայություն Երևանի մերձակայքում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
- Ռեստորանների, թանգարանների, երաժշտական ակումբների (ջազ, հայկական ֆոլկլոր և այլն) ամրագրում։
Վիրահատության արժեքը կախված է լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունից։
Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության գաղտնիությունը։
Սկսելու համար կապվեք մեզ հետ.