Մազերի փոխպատվաստումը միկրովիրաբուժական միջամտություն է, որի ընթացքում մազարմատները փոխպատվաստվում են մաշկի մի հատվածից մյուսը:
Փոխպատվաստման վերջնական արդյունքը կարելի է գնահատել 6 ամիս հետո։
Փոխպատվաստված մազերը ամբողջությամբ պահպանում են բնականոն աճը եւ ենթակա են սովորական խնամքի։
Ժամանակակից բժշկությունն առաջարկում է մազերի փոխպատվաստման միկրովիրաբուժական մի շարք միջամտություններ:
Մազերի վերականգնման ժամանակակից և նորարարական միջամտություններից է FUE-ն (follicular unit extraction): Վիրաբույժը, հատուկ գործիքի միջոցով (punch implanter) և տեղային անզգայացմամբ, գրաֆթի նմուշառում է կատարում դոնորի հատվածից, այնուհետև դրանք փոխպատվաստում է նոսրացած հատված: Գրաֆթը մազածածկույթի դոնորային միավոր է, որը պարունակում է 1-ից մինչև 4 մազարմատ: Կախված ճաղատության աստիճանից՝ վիրաբույժը կարող է վերցնել և փոխպատվաստել 500-ից 5000 գրաֆթ։
FUE-ն նվազ տրավմատիկ, կարեր չօգտագործող եւ անցավ միջամտություն է:
Ժամանակակից բժշկության մեջ մազերի փոխպատվաստման մեկ այլ միջամտությունն է FUT-ն (follicular unit transplantation): FUT միջամտության ժամանակ վիրաբույժը ծոծրակային հատվածից վերցնում է բավարար մազածածկույթ պարունակող մաշկի բարակ մի շերտ, այն բաժանում մասերի եւ փոխպատվաստում ճաղատ հատված, իսկ դոնորային հատվածում դրվում են կարեր: FUT-ն համարվում է ավելի ինվազիվ միջամտություն՝ ծոծրակային հատվածում թողնելով բարակ սպիներ, բայց միաժամանակ արագ կիրառվող, անցավ եւ արդյունավետ եղանակ է:
Թբիլիսիում մազերի փոխպատվաստման կլինիկայի կողմից կազմակերպված բժշկական տուր փաթեթ.