Շրջանաձև բլեֆարոպլաստիկան ձևախախտված կոպերի վերականգնող վիրահատություն է, որի ժամանակ հեռացվում են վերին և ստորին կոպերի ավելորդ մաշկը, ենթամաշկային բջջանքը, ամրացվում մկանները,վերականգնվում հարակնային շրջանի էսթետիկ տեսքը, նվազեցվում այտուցն ու ավելորդ մաշկի կախվածությունը (որոնք երբեմն ազդում են եզրային տեսողության վրա), ինչպես նաև վերացվում աչքերի շուրջ առաջացած կնճիռները:
Պլաստիկ Վիրաբուժություն/Բլեֆարոպլաստիկա շրջանաձեւ (կոպերի պլաստիկ վիրահատություն)
Վիրահատության մասին:
Գին:
Վիրահատության փաթեթի արժեքը՝ սկսած 400․000 դրամից
Ընթացակարգի տևողությունը:
30 րոպե - 1 ժամ
Հոսպիտալացում:
Չի պահանջվում
Կլինիկա այցելությունների քանակը:
Վիրահատությունից հետո 2 - 3 անգամ
Անզգայացման մեթոդ:
Տեղային կամ սեդատիվ
Կարերի հեռացում:
Վիրահատությունից 5 - 9 օր հետո
Ցուցումներ:
Տարիքային փոփոխություններ, ստորին և վերին կոպերի մաշկի ավելցուկ, ճարպային Ճողվածքներ (ստորին կոպերի պարկեր), աչքերի շուրջ կնճիռներ, աչքերի անհամաչափություն։
Փաթեթը ներառում է:
- Պլաստիկ վիրաբույժի խորհրդատվություն միջամտությունից առաջ և հետո;
- Նախավիրահատական ախտորոշում (Բլեֆարոպլաստիկայի ստանդարտ անալիզների փաթեթ);
- Անզգայացում և ընտրված վիրահատությունը;
- Դեղեր:
Ըստ Ձեր նախընտրության՝ ճամփորդական փաթեթը կարող է ներառել.
- Հյուրընկալում Երևանում (հյուրանոց կամ բնակարան);
- Տեղափոխում օդանավակայան-հյուրանոց (բնակարան)-օդանավակայան;
- Տեղափոխում հյուրանոց (բնակարան) - կլինիկա - հյուրանոց (ըստ վիրաբույժի նշանակած ժամանակացույցի);
- Ուղեկցող օգնականի ծառայություններ;
- Մասնագիտական թարգմանչական ծառայություններ;
- Ճանապարհորդական ապահովագրություն;
- City-tour Երևանի կենտրոնում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
- Շրջագայություն Երևանի մերձակայքում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
- Ռեստորանների, թանգարանների, երաժշտական ակումբների (ջազ, հայկական ֆոլկլոր և այլն) ամրագրում։
Վիրահատության արժեքը կախված է կարերից, լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունից, անզգայացման տեսակից, հիվանդանոցում գտնվելու տեւողությունից։
Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության գաղտնիությունը։
Սկսելու համար կապվեք մեզ հետ.