Պլաստիկ Վիրաբուժություն/Էնդոսկոպիկ Ճակատաքունքային Ձգում Կամ Դեմքի Վերին Երրորդականի Ձգում
Վիրահատության մասին:

Դեմքի ճակատաքունքային ձգման վիրահատությունը նախատեսված է հոնքերի միջև եւ ճակատի հատվածի թուլացած մաշկը ձգելուև կնճիռները վերացնելու համար։ Կտրվածքը կատարվում է ականջախեցու վերևում քունքային շրջանում՝  մազածածկույթի եզրով արված փոքր ճեղքերի միջոցով: Դեմքի ճակատաքունքային ձգումը խորհուրդ է տրվում 30-ից 50 տարեկան կանանց և տղամարդկանց, ովքեր ցանկանում են պահպանել իրենց երիտասարդությունը:

Գին:
Վիրահատության փաթեթի արժեքը՝ սկսած 300․000 դրամից
Վիրահատության մեթոդ:
Էնդոսկոպիկ կամ դասական
Ընթացակարգի տևողությունը:
2 - 3 ժամ
Հոսպիտալացում:
1 գիշեր
Կլինիկա այցելությունների քանակը:
Վիրահատությունից հետո 2 - 3 անգամ
Անզգայացման մեթոդ:
Ընդհանուր
Կարերի հեռացում:
Վիրահատությունից 7 օր հետո
Ցուցումներ:

Դեմքի փափուկ հյուսվածքների տարիքային պտոզ, դեմքի վերին և/կամ միջին մեկ երրորդի մաշկի  թուլացում, կնճիռների  և ծալքերի առկայություն ճակատի և հոնքերի միջև: 

(էնդոսկոպիկ ճակատաքունքային ձգումը խորհուրդ է տրվում 35 -ից բարձր կանանց և  տղամարդկանց):


Փաթեթը ներառում է:
  • Պլաստիկ վիրաբույժի խորհրդատվություն միջամտությունից առաջ և հետո;
  • Նախավիրահատական ​​ախտորոշում  (Էնդոսկոպիկ ճակատաքունքային ձգման ստանդարտ անալիզների փաթեթ); 
  • Անզգայացում և ընտրված վիրահատությունը;
  • Դեղեր;
  • Հոսպիտալացում 1 գիշերով:

Ըստ Ձեր նախընտրության՝ ճամփորդական փաթեթը կարող է ներառել.

  • Հյուրընկալում  Երևանում (հյուրանոց կամ բնակարան);
  • Տեղափոխում օդանավակայան-հյուրանոց (բնակարան)-օդանավակայան;
  • Տեղափոխում հյուրանոց (բնակարան) - կլինիկա - հյուրանոց (ըստ վիրաբույժի նշանակած ժամանակացույցի);
  • Ուղեկցող  օգնականի ծառայություններ;
  • Մասնագիտական թարգմանչական ծառայություններ;
  • Ճանապարհորդական ապահովագրություն;
  • City-tour Երևանի կենտրոնում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
  • Շրջագայություն Երևանի մերձակայքում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
  • Ռեստորանների, թանգարանների, երաժշտական ​​ակումբների (ջազ, հայկական ֆոլկլոր և այլն) ամրագրում։

Վիրահատության արժեքը կախված է վիրահատական միջամտության ծավալից,  կարերից, լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունից, հիվանդանոցում գտնվելու տևողությունից։

Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության գաղտնիությունը։

Սկսելու համար կապվեք մեզ հետ.