Էսթետիկ կոսմետոլոգիա/Դիոդային լազերային էպիլյացիա
Ընթացակարգի մասին:

Դիոդային լազերային էպիլյացիան արդյունավետ և անվտանգ միջամտություն է՝ անցանկալի մազերից ընդմիշտ ազատվելու համար։ Դիոդային լազերը թույլ է տալիս հեռացնել ցանկացած հաստության և գույնի մազ և ազդում է ցանկացած ֆոտոտիպի մաշկի վրա:

Լազերային ուղղորդված ճառագայթը, առանց վնասելու մաշկը, ազդում է մելանինի պիգմենտի վրա, որը գտնվում է մազի լիսեռում և  ֆոլիկուլում: Լազերային ճառագայթից առաջացած ջերմային ազդեցության արդյունքում` մազի ֆոլիկուլի բջիջները տաքանում են և քայքայվում։

Պահանջվող այցելությունների քանակը  5-ից 8-ն է՝ 3 շաբաթից 2.5 ամիս ընդմիջումով։ Դեմքի պարագայում՝ միջամտությունը կրկնվում  է ավելի հաճախ՝ 14 օր ընդմիջումով։

Պահանջվող այցելությունների քանակը բաղկացած է:
5 - 8 (3 շաբաթից 2․5 ամիս ընդմիջումով)
Հարմար տարիք։
Սկսած 18 տարեկանից
Ցուցումներ:

Ներաճած մազեր, մաշկի  գրգռվածություն և ցան՝  ածելիի գործածության հետևանքով, անցանկալի մազերի առկայություն:

Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության գաղտնիությունը։


Սկսելու համար կապվեք մեզ հետ.