Ատամների իմպլանտների վիրահատությունը այնպիսի՛ միջամտություն է, որը փոխարինում է ատամի արմատները մետաղական, պտուտակավոր հենակետերով, այդպիսով վերականգնելով վնասված կամ բացակայող ատամները՝ արհեստականներով, որոնք բնական տեսք ունեն:
Ատամների իմպլանտները վիրահատական ճանապարհով տեղադրվում են ծնոտի ոսկորում, որտեղ դրանք ծառայում են որպես բացակայող ատամների արմատներ: նկատի ունենալով որ իմպլանտների պարունակած տիտանը միաձուլվում է ծնոտի ոսկորին, իմպլանտները չեն սահում եւ չեն վնասում ոսկորին․ նույնը չե պարագան ամրացված կամուրջների կամ ատամնաշարերի:
Ատամների իմպլանտների վիրահատությունը սովորաբար արտահիվանդանոցային վիրահատություն է, որն իրականացվում է հանգրվաններով եւ ապաքինման համար նախատեսված ընդմիջումներով: Ատամի իմպլանտի տեղադրման գործընթացը ներառում է բազմատեսակ միջամտություններ, ներառյալ՝ վնասված ատամի հեռացում, անհրաժեշտության դեպքում ծնոտի ոսկորի պատվաստում, ատամի իմպլանտի տեղադրում, ոսկորի աճ եւ ապաքինում, հենակետի տեղադրում եւ արհեստական ատամի տեղադրում:
Վերոնշյալ գործընթացը կարող է տեվել ամիսներ, քանի որ ժամանակի մեծ մասը հատկացվում է ապաքինման եւ ծնոտի պատվաստված ոսկորների աճին:
Ատամների իմպլանտները կարող են պահպանվել ողջ կյանքի ընթացքում: Իմպլանտի պտուտակն ինքնին կարող է երբեք չփոխարինվել նորով, մասանվորաբար երբ հիվանդը պարբերաբար ստուգվում է ատամնաբուժի մոտ: Պսակները սակայն, անկախ իրենց որակից, մաշվում են եւ 10-15 տարի անց փոխարինման կարիք է զգացվում դրանց մոտ: