Ատամնաբուժական ծառայություններ/Էսթետիկ Ատամնաբուժություն
Ընթացակարգի մասին:

Նշյալ ծառայությունը ներառում է.

  • Ատամնաքարերի մաքրում,
  • Ատամնաքարերի ուլտրաձայնային մաքրում + փայլեցում + օդի հոսք,
  • Ատամի զարդերի կցում.

Ատամնաքարերը՝  տարբեր ուտելիքների մնացորդներից առաջացած,  բերանի խոռոչում և ատամների շուրջ կուտակված կարծր նյութերն են։ Ատամնաքարերի մաքրումը ատամների մակերեսին, վերլնդային և ստորլնդային հատվածներում կուտակված ատամնաքարերի հեռացումն է: Նշյալ միջամտությունը հաճախ կատարվում է հատուկ ուլտրաձայնային խորը մաքրման և օդի հոսքի սարքի միջոցով, որը տատանվում է բարձր արագությամբ: Գործիքը ատամի վրայով ետ ու առաջ է շարժվում՝ վերացնելով ատամնափառը մակերեսից և հեռացնելով ատամնաքարը:

Ատամի զարդերի կցումը ատամների գեղագիտական ծառայության մի ձև է, որը բարելավում է ատամների տեսքը՝  քարեր ամրացնելով դրանց եւ հավելյալ  փայլք հաղորդելով դեմքին:

Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության գաղտնիությունը։

Գին:
Յուրաքանչյուր միջամտության արժեքը՝ սկսած 20.000 դրամից

Սկսելու համար կապվեք մեզ հետ.