Կատարակտը աչքի հիվանդություն է, որը բնութագրվում է ոսպնյակի մասնակի կամ ամբողջական պղտորմամբ, որը գտնվում է ծիածանաթաղանթի եւ ապակենման մարմնի միջեւ: Արդյունքում առաջանում է տեսողության սրության վատթարացում, մթնշաղային տեսողության թուլացում, ընդհուպ մինչեւ կուրություն: Կարող է լինել բնածին եւ ձեռքբերովի։ Ձեռքբերովի կատարակտի 90% տարիքայինն է։ Վիրահատության ժամանակ ախտահարված ոսպնյակը հեռացվում է եւ փոխարինվում մշտական արհեստական ոսպնյակով: Միջամտությունը շատ արդյունավետ է և ապացուցված է, որ ունի տեսողությունը բարելավելու հաջողության բարձր տարողություն։
Ակնաբուժություն/Կատարակտի Վիրահատություն
Վիրահատության մասին:
Գին:
Վիրահատության փաթեթի արժեքը՝ սկսած 230․000 դրամից (առանց արհեստական ոսպնյակի արժեքի)
Վիրահատության մեթոդ:
Ուլտրաձայնային ֆակոէմուլսիֆիկացիա և արհեստական ոսպնյակի տեղադրում
Ընթացակարգի տևողությունը:
15 րոպե
Հոսպիտալացում:
Չի պահանջվում
Կլինիկա այցելությունների քանակը:
Վիրահատությունից հետո 1 անգամ
Անզգայացման մեթոդ:
Սեդատիվ կամ տեղային
Կարերի հեռացում:
Չի պահանջվում
Ցուցումներ:
Աչքի խնամքի եւ վիրահատական լուծումներ՝տեսողությունը պաշտպանելու,վերականգնելու եւ բարելավելու համար։
Փաթեթը ներառում է:
- Ակնավիրաբույժի խորհրդատվություն միջամտությունից առաջ և հետո;
- Նախավիրահատական ախտորոշումներ (արյան և մեզի անալիզներ, ԷՍԳ, ֆլյուրոգրաֆիա);
- Անզգայացում և ընտրված վիրահատությունը;
- Դեղեր;
- Հոսպիտալացում 1 գիշերով՝ ըստ անհրաժեշտության։
Ըստ Ձեր նախընտրության՝ ճամփորդական փաթեթը կարող է ներառել.
- Հյուրընկալում Երևանում (հյուրանոց կամ բնակարան);
- Տեղափոխում օդանավակայան-հյուրանոց (բնակարան)-օդանավակայան;
- Տեղափոխում հյուրանոց (բնակարան) - կլինիկա - հյուրանոց (ըստ վիրաբույժի նշանակած ժամանակացույցի);
- Ուղեկցող օգնականի ծառայություններ;
- Մասնագիտական թարգմանչական ծառայություններ;
- Ճանապարհորդական ապահովագրություն;
- City-tour Երևանի կենտրոնում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
- Շրջագայություն Երևանի մերձակայքում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
- Ռեստորանների, թանգարանների, երաժշտական ակումբների (ջազ, հայկական ֆոլկլոր և այլն) ամրագրում։
Վիրահատության արժեքը կախված է ընտրված ներակնային արհեստական ոսպնյակի տեսակից, լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունից եւ հիվանդանոցում գտնվելու տևողությունից։
Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության գաղտնիությունը։
Սկսելու համար կապվեք մեզ հետ.