Էսթետիկ կոսմետոլոգիա/Բոտուլինոթերապիա
Ընթացակարգի մասին:

Բոտուլինոթերապիան Ա խմբի բոտուլինոտոքսին պարունակող կոսմետիկ պատրաստուկի ենթամաշկային (մեզոբոտոքս) կամ միջմկանային (դասական) ներարկումն է: Պատրաստուկը գործում է բացառապես մկանների վրա, արգելափակում է իմպուլսների նյարդամկանային փոխանցումը, թուլացնում է մկանների հիպերտոնուսը և դրանով հարթեցնում միմիկական կնճիռները: Հյուսվածքների և մկանային մանրաթելերի սնուցումը և արյան մատակարարումը չեն խախտվում: Ա խմբի բոտուլոտոքսինը նաև արգելակում է քրտնարտադրությունը (հիպերհիդրոզ): Իմպուլսների նյարդամկանային փոխանցման ճնշումը ժամանակավոր է և վերականգնվում է 6-8 ամիս հետո։

Գին:
3.000 դրամ (1 միավորը)
Հարմար տարիք։
Սկսած 30 - 35 տարեկանից
Ցուցումներ:

Դեմքի և պարանոցի փոքր և խորը կնճիռներ, հարակնային եւ միջհոնքային կնճիռներ, ճակատային հորիզոնական կնճիռներ, կիսետային կնճիռներ, թեւատակերի, ափերի, ոտքերի առատ քրտնարտադրություն:

Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության գաղտնիությունը։


Սկսելու համար կապվեք մեզ հետ.