Բիոռևիտալիզացիա - մաշկի բջիջների հագեցվածություն բնական խոնավեցնող միջոցով՝ հիալուրոնաթթվի օգնությամբ: Հիալուրոնաթթվի պատրաստուկի փոքր չափաբաժին ներարկվում է մաշկի տակ բարակ ասեղով: Հիալուրոնաթթուն ամրացնում է բջիջների ներքին կառուցվածքը, ուժեղացնում է նյութափոխանակության գործընթացները, խթանում է կոլագենի և էլաստինի արտադրությունը ենթամաշկային հյուսվածքներում:
Բիոռեվիտալիզացիան կիրառվում է դեմքի, մարմնի, ինչպես նաև գլխի մաշկի հատվածում։
Ներարկման խորությունը 1-ից 4 մմ է: