Պլաստիկ Վիրաբուժություն/Աուգմենտացիոն Մամոպլաստիկա (Կրծքերի Մեծացում)
Վիրահատության մասին:

Աուգմենտացիոն մամոպլաստիան կոսմետիկ վիրահատություն է կրծքի չափը մեծացնելու եւ կրծքի ձևը փոխելու համար՝ յուրաքանչյուրի մարմնի ուրվագծին համապատասխան ընտրված իմպլանտների միջոցով, այդպիսով ստեղծելով ավելի մեծ և գեղեցիկ կուրծք: Իմպլանտները տեղադրվում են կրծքագեղձի հյուսվածքի կամ կրծքավանդակի մկանների տակ։ Կրծքերի մեծացումը լայնորեն կիրառվում է նաև կրծքագեղձի քաղցկեղի բուժումից հետո, ինչպես նաեւ՝ վնասվածք ստացած և կամ անհամաչափ կրծքագեղձերի պարագայում:

Կրծքագեղձի իմպլանտները երաշխավորված չեն ողջ կյանքի ընթացքում: Իմպլանտների  ժամկետային միջին տևողությունը մոտավորապես 10 տարի է, որից հետո խորհուրդ է տրվում հանել և նոր իմպլանտներ տեղադրել:

Գին:
Վիրահատության փաթեթի արժեքը՝ սկսած 700.000 դրամից (առանց իմպլանտի արժեքի)
Ընթացակարգի տևողությունը:
1 - 2 ժամ
Հոսպիտալացում:
1 - 3 գիշեր
Կլինիկա այցելությունների քանակը:
Վիրահատությունից հետո 2 - 3 անգամ
Անզգայացման մեթոդ:
Ընդհանուր
Կարերի հեռացում:
Վիրահատությունից 7 - 14 օր հետո
Ցուցումներ:

Կրծքերի փոքր չափս, տարիքային փոփոխություններ, կրծքագեղձի հետծննդաբերական փոփոխություններ, կրծքերի անհամաչափություն։


Փաթեթը ներառում է:
  • Պլաստիկ վիրաբույժի խորհրդատվություն վիրահատությունից առաջ և հետո;
  • Նախավիրահատական ​​ախտորոշում (Աուգմենտացիոն Մամոպլաստիկայի ստանդարտ անալիզների փաթեթ);
  • Իմպլանտի տեղադրում ;
  • Անզգայացում;
  • Դեղեր;
  • Կոմպրեսիոն ներքնազգեստ;
  • Հոսպիտալացում 1-3 գիշերով։

Ըստ Ձեր նախընտրության՝ ճամփորդական փաթեթը կարող է ներառել։

  • Հյուրընկալում  Երևանում  (հյուրանոց կամ բնակարան);
  • Տեղափոխում օդանավակայան-հյուրանոց (բնակարան)-օդանավակայան;
  • Տեղափոխում հյուրանոց (բնակարան) - կլինիկա - հյուրանոց (ըստ վիրաբույժի նշանակած ժամանակացույցի);
  • Ուղեկցող  օգնականի ծառայություններ;
  • Մասնագիտական թարգմանչական ծառայություններ;
  • Ճանապարհորդական ապահովագրություն;
  • City-tour Երևանի կենտրոնում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
  • Շրջագայություն Երևանի մերձակայքում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
  • Ռեստորանների, թանգարանների, երաժշտական ​​ակումբների (ջազ, հայկական ֆոլկլոր և այլն) ամրագրում։

Վիրահատության արժեքը կախված է իմպլանտի տեսակից, կարերից, լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունից եւ հիվանդանոցում գտնվելու տևողությունից։

Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության գաղտնիությունը։

Սկսելու համար կապվեք մեզ հետ.