Աբդոմինոպլաստիկան բարելավում և գեղեցկացնում է մարմնի ուրվագիծը՝ ձեւավորելով որովայնի և գոտկատեղի շուրջը գտնվող հատվածները, այդպիսով վերականգնելով որովայնի բարեձեվ տեսքը: Աբդոմինոպլաստիկայի միջոցով հեռացվում են որովայնի ավելորդ թույլ մաշկն ու ճարպը,ինչպես նաեվ ձգվում են որովայնի մկանները: Ըստ անհրաժեշտության, աբդոմինոպլաստիկան կարելի է զուգակցել լիպոսակցիայի հետ:
Ծննդաբերությունից կամ քաշի զգալի կորստից հետո կանայք կարող են բողոքել մեջքի ցավից, որի պատճառ կարող են հանդիսանալ որովայնի թուլացած մկանները: Այս պարագայում կատարված աբդոմինոպլաստիկան զգալիորեն թեթևացնում է մեջքի ցավը եւ վերականգնում մարմնի ճիշդ կեցվածքը։