Պլաստիկ Վիրաբուժություն/Երկրորդային Ռինոպլաստիկա (Քթի Կրկնակի Պլաստիկ Վիրահատություն)
Վիրահատության մասին:

Երկրորդային ռինոպլաստիկան քթի ուղղիչ վիրահատություն է, որը ծառայում է նախորդող ռինոպլաստիկայից հետո քթի ձևը և կամ քթային շնչառությունը  բարելավելու համար: 

Գին:
Վիրահատության փաթեթի արժեքը՝ սկսած 900․000 դրամից
Վիրահատության մեթոդ:
Բաց ռինոպլաստիկա կամ ուլտրաձայնային Պիեզո ռինոպլաստիկա
Ընթացակարգի տևողությունը:
1․5 - 5 ժամ
Հոսպիտալացում:
1 գիշեր
Կլինիկա այցելությունների քանակը:
Վիրահատությունից հետո 2 - 3 անգամ
Անզգայացման մեթոդ:
Ընդհանուր
Կարերի հեռացում:
Վիրահատությունից 7 - 9 օր հետո
Ցուցումներ:

Առաջնային ռինոպլաստիկայի էսթետիկ արդյունքից առաջացած դժգոհություն, դժվարացած 

քթային շնչառություն, հոտառության կորուստ, առաջնային ռինոպլաստիկայից հետո նկատելի 

սպիներ, կոշտուկների առաջացում, աճառի կամ քթի ոսկորների տձևություն, քթի միջնապատի 

անհամաչափություն: 


Փաթեթը ներառում է:
  • Պլաստիկ վիրաբույժի խորհրդատվություն Վիրահատությունից առաջ և հետո;
  • Նախավիրահատական ​​ախտորոշում (Երկրորդային Ռինոպլաստիկայի ստանդարտ անալիզների փաթեթ);
  • Անզգայացում և ընտրված վիրահատությունը;
  • Դեղեր;
  • Հոսպիտալացում 1 գիշերով:

Ըստ Ձեր նախընտրության՝ ճամփորդական փաթեթը կարող է ներառել.

  • Հյուրընկալում  Երևանում  (հյուրանոց կամ բնակարան);
  • Տեղափոխում օդանավակայան-հյուրանոց (բնակարան)-օդանավակայան;
  • Տեղափոխում հյուրանոց (բնակարան) - կլինիկա - հյուրանոց (ըստ վիրաբույժի նշանակած ժամանակացույցի);
  • Ուղեկցող  օգնականի ծառայություններ;
  • Մասնագիտական թարգմանչական ծառայություններ;
  • Ճանապարհորդական ապահովագրություն;
  • City-tour Երևանի կենտրոնում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
  • Շրջագայություն Երևանի մերձակայքում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ;
  • Ռեստորանների, թանգարանների, երաժշտական ​​ակումբների (ջազ, հայկական ֆոլկլոր և այլն) ամրագրում։

Վիրահատության արժեքը կախված է վիրահատական ​​միջամտության ծավալից, լրացուցիչ  հետազոտությունների անհրաժեշտությունից, կարերից, հիվանդանոցում գտնվելու տևողությունից։

Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և երաշխավորում ենք բժշկական տեղեկության գաղտնիությունը։

Սկսելու համար կապվեք մեզ հետ.