Պլանավորեք ձեր բժշկական ճամփորդությունը Հայաստանում

Իմանալ ավելին
Բժշկական ծառայություններ
Մեր հիմնական մասնագիտացումները
Ստորև կարող եք տեսնել բժշկական այն հիմնական ոլորտները, որոնցում մասնագիտանում է Medway-ը:
Իմանալ ավելին
Why have your operation in Armenia?
Ինչո՞ւ հենց Հայաստան
Հայաստանում առկա հատուկ բժշկական ծառայություններն ու հնարավորությունները՝ զուգորդված ցածր արժեքի և ցնցող տեսարանների հետ, դարձնում են այս երկիրը բժշկական զբոսաշրջության լավագույն ուղղություններից մեկը:
Փորձ
Բժշկության ոլորտում մեր բազմամյա փորձը թույլ կտա տրամադրել ձեզ հենց այն գերազանց բժշկական օգնությունը, որին դուք արժանի եք:
Հուսալիություն
Վստահ եղեք, որ մեր պրոֆեսիոնալ և բարձր որակավորում ունեցող բժիշկները ձեզ կվերաբերվեն առավելագույն հոգատարությամբ և ուշադրությամբ:
Բարձրակարգ խնամք
Մեր թիմը պարտավորվում է ապահովել բարձրակարգ խնամք, որը բարելավում է մեր հիվանդների կյանքի որակը:
Կլինիկական լավագույն արդյունքներ
Հայաստանում առկա նորարարական բժշկական տեխնոլոգիաներն օգնում են մեզ ապահովել բարձրորակ բուժօգնություն և հասնել ուշագրավ արդյունքների։
Մատչելիություն
Հայաստանում մատչելի կենսակերպը թույլ է տալիս հիվանդներին ստանալ որակյալ օգնություն շատ ավելի ցածր գնով, քան իրենց երկրում:
Բացահայտեք նոր երկիր
Բուժման ընթացքում դուք կծանոթանաք Հայաստանի հիասքանչ բնապատկերներին և բազմաթիվ տեսարժան վայրերին, կծանոթանաք այս երկրի հարուստ մշակույթին և պատմությանը, ինչպես նաև կզգաք անգերազանցելի հյուրընկալության ջերմությունը:
Նորություններ MedWay-ից
20 Jan, 2023
Depression is defined as a mood disorder that will lead you to feel chronically sad and without any interest. More formally, it is called clinical...
09 Dec, 2022
Pain is inevitable and it’s safe to assume that every single one of us has experienced it at some point in our lives, whether it...
30 Nov, 2022
Anxiety is the most prevalent mental health problem in the world. Most of us have experienced anxiety at some point in our lives. It manifests...
Կարծիքներ
FAQ

Բժշկական տուրիզմ․ մարդիկ ապրելով մի երկրում, մեկնում են մեկ այլ երկիր՝ բժշկական օգնություն կամ բուժում ստանալու և ճանապարհորդելու նպատակով: Բժշկական տուրիստները սովորաբար ճամփորդում են՝  

  • մատչելիության, 
  • բարձր որակավորում ունեցող բժիշկների, 
  • մասնագիտացված որակի, 
  • խնամքի բարձր որակի ու մատչելիության պատճառներով:

Մենք ձեզ օգնում ենք ոչ միայն ճիշտ բժշկական կենտրոն կամ բժիշկ գտնել, այլ նաև ձեր նախասիրություններին և բյուջեին համապատասխան կացարան ընտրել, որը հարմարավետ կլինի նաև ձեր ուղեկիցների համար: Մենք ներկայացնում ենք տարբերակները, որպեսզի դուք կատարեք ձեզ համապատասխան ընտրությունը: Նախքան ուղևորության մեկնարկը, մենք աշխատում ենք ձեզ հետ՝ համոզվելու համար, որ ամրագրված եք ձեր նախընտրած բնակարանում:

Հայաստանը շատ երկրների քաղաքացիների համար թույլատրում է առանց վիզայի մուտք: Խնդրում ենք այցելել հետևյալ վեբ կայք՝ ճշտելու, թե արդյոք իրավասու եք վիզա ստանալ․ https://www.mfa.am/am/visa։ Դուք պետք է մուտքագրեք ձեր քաղաքացիության երկրի անունը և ճամփորդական փաստաթղթի տեսակը՝ որոշելու համար՝ արդյոք ձեզանից պահանջվում է վիզա ստանալ, թե ոչ: Եթե վիզա ստանալն անհրաժեշտ է, ապա պետք է դիմեք կամ Հայաստանի մոտակա դեսպանատուն, կամ հյուպատոսություն, կամ էլ էլեկտրոնային վիզայի։

Covid-19-ի սահմանափակումների վերաբերյալ վերջին թարմացումներին տեղեկանալու համար խնդրում ենք հետևել հղմանը։

https://www.gov.am/am/covid-travel-restrictions/

Այո, հնարավոր է էլեկտրոնային խորհրդատվություն կազմակերպել, որպեսզի անձամբ խոսեք վիրաբույժի հետ՝ նախքան բժշկական միջամտության որոշում կայացնելը և ձեր ուղևորությունը Հայաստան ամրագրելը: Մեր բոլոր բժիշկները, բացի հայերենից, վարժ տիրապետում են և անգլերենին, և ռուսերենին։ Մեր մասնագետներից շատերը լավ տիրապետում են նաև արաբերենին և պարսկերենին:

Մեր կողմից տեղեկություններ հավաքելու պատճառը բժշկին ձեր բժշկական միջամտության վերաբերյալ անհրաժեշտ մանրամասներ տրամադրելն է: Ինֆորմացիան օգտագործում է նաև ադմինիստրատիվ թիմը՝ ձեզ հետ կապ հաստատելու և ձեր բժշկական ճանապարհորդությունը հեշտացնելու համար: Մենք երրորդ կողմի որևէ տեղեկություն չենք փոխանցում:

Խնդրում ենք մեզ էլ-հաղորդագրություն ուղարկել Հայաստան ժամանելու ամսաթվից 25 օր առաջ, եթե ստիպված եք չեղարկել կամ հետաձգել ձեր վիրահատությունը:

Հայկական արժույթը հայկական դրամն է։ Փոխանակումներն իրականացվում են բանկերում և խոշոր սուպերմարկետներում առկա տարադրամի փոխանակման կետերում:

Հաճախորդների մեծ մասը վճարում է հայկական դրամով՝ կանխիկ կամ բանկային փոխանցումով $, € կամ RUB:

Բժշկական միջամտությունների մեծ մասի դեպքում կարևոր է, որպեսզի նախքան բժշկական միջամտությունը վիրաբույժը տեղեկանա ձեր ունեցած բժշկական խնդիրների և ձեր ընդունած դեղերի մասին՝ խնդիրն ամբողջական պատկերով դիտարկելու համար: Մենք նախընտրում ենք, որ կցեք նաև ձեր բժշկական փաստաթղթերի պատճենները:

Մենք ձեզ հետ կկապվենք հայտը ներկայացնելուց հետո մոտ մեկ շաբաթվա ընթացքում: